Արամ Արտինի Չոլաքյան (Արամ բեյ
Արամ Արտինի Չոլաքյան (Արամ բեյ) Զեյթունի ինքնապաշտպանության մասնակից։ 1919-1921թթ Զեյթունի կառավարիչ։ Մեկը այն 335 մարտիկներից, ով մինչև կյանկի վերջ պայքարեց Զեյթունի համար։ Մարաշի մոտակայքում՝ Սարդար անունով գյուղում, թշվառության մեջ ապրում էին Մալաթիայից, Կյուրինից, Սեբաստիայից այնտեղ ապաստանած որբևայրի տարագիր հայ կանայք: Արամն ու իր խումբը որոշում են օգնել նրանց: Գիշերով պաշարում են գյուղը և համազարկ սկսում՝ բղավելով. -Հայ ֆիդայիներ ենք...