Ինչպես դարձնել ամուսնուն միլիոնատեր․ 7 ոսկե կանոն

09.04.2018

Վիլլաներ, զբոսանավեր, թանկարժեք բուտիկներ, տասնյակ մուշտակներ և հսկայական քանակությամբ զարդատուփեր, որոնք լցված են զարդերով: Մոտավորապես այսպես է պատկերացնում իր ապագան յուրաքանչյուր երկրորդ երիտասարդ աղջիկը: Բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այսօր հազվագյուտ կինն է իրեն ծանրաբեռնում ամուսնու կարիերայի աճի և ֆինանսական բարեկեցության հոգսերով: Իսկ եթե, այնուամենայնիվ խիզախեք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա ամուսնու հաջողությունների համար, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կանոնների հետ, որոնք կօգնեն Ձեզ այդ գործում:

1. Դրեք բարձր նպատակներ և նշաձողեր

Հիշե՛ք, այն ամենը, ինչ անում են տղամարդիկ այս մոլորակում՝ 99% դեպքերում արվում է հանուն կնոջ: Տղամարդիկ ըստ էության քմահաճ չեն: Նրանց հարմարավետ ժամանցի համար կբավարարեր նույնիսկ ընտանեկան բյուջեի 10%-ը: Այնպես որ, կինը, որը ձգտում է ամուսնուն դարձնել միլիոնատեր, պետք է պարբերաբար ամուսնուն հիշեցնի իր երազանքների և նպատակների մասին: Իսկ այն կինը, ով բավարարվում է քչով և երբեք ոչինչ չի խնդրում, արդյունքում ոչինչ էլ չի ստանա: Տղամարդը առաջընթացի իմաստ չի տեսնում, եթե կնոջը առանց այն էլ ամեն ինչ ձեռք է տալիս:

2. Դադարել նրա փոխարեն կատարել գործերը

Շատ հաճախ այնպես է պատահում, որ կինը, տեսնելով թե ինչպես է ամուսինը աշխատավայրում բախվում դժվարությունների հետ, առաջարկում է նրան կիսել այդ դժվարությունները և սկսում է աշխատել ամուսնու հետ հավասար, ամբողջովին մոռանալով կնոջ իրական բնույթը:  Ոչ, սա խորհուրդ չէ նստել ամուսնու ուսերին և ստիպել նրան մինչև ուժերի վերջին կաթիլը աշխատել: Բավական է միայն թողնել ամուսնուն հաղթահարել իր պրոբլեմները, այդ ընթացքում ոգևորելով նրան նրա հաջողությունների հանդեպ հավատով: Կնոջ կողքին, որը պատրաստ է իր ուսերի վրա վերցնել հայթայթողի պարտականությունները, տղամարդը կորցնում է իր ուժերը և մրցակցային ունակությունները: Այդ դեպքում նրա համար դժվար կլինի դուրս գալ աշխատավարձի ավելի բարձր մակարդակ:

Շարունակությունը կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ