Ինչպիսի Պետականություն է պետք հայերին

Մարդկության պատմության հենց սկզբից, մարդկության ծագման և առաջացման հետ միաժամանակ պետությունը գոյութ յուն է ունեցել։ Պետություն հասկացողութ յանը միակ, կոնկրետ բնրոշում առայժմ չկա։ Ես կարծում եմ, որ մարդը ի սկզբանե իր գոյությունը և կարիքները ապահովելու համար ստեղծել է տարբեր տեսակի հարմարանքներ և գործիքներ(հագուստ, զենք, զրահ, կահ-կարասի, տուն և այլն)։ Իսկ ապրելով խմբերով անհրաժեշտ էր կարգավորել մարդկային հարաբերությունները։Այդ իսկ նպատակով մարդկւթյունը ստեղծել է մի գործիք-- հարմարանք, որի միջոցով կարգավորում է ինչպես մարդկա յին,այնպես էլ մարդկանց խմբավորումների հարաբերությունները։ Այդ գործիքը կոչվում է ՊԵՏՈԻԹՅՈԻՆ։ Պետությունը լինում է շատ տեսակների և կարգերի, օրինակ թագավորական պետություն, կայսերական, ազգայնական, բռնակալական,գաղութային,խորհրդանա կան,ժողովրդավարական և այլ շատ տեսա կի պետություններ։Այն ազգերը,որոնք ունեն պետություն ավելի հեշտ ու լավ են լուծում իրենց առաջ կանգնած խնդիրներն ու պրոբլեմները։ Եվ ապրում են ավելի ուրախ ու երջանիկ,իսկ այն ազգերը կամ ցեղերը, որոնք չունեն պետականություն կանգնում են պրոբլեմների առաջ և շատ են չարչարվում ու տանջվում։Նրանց ապրելակերպը դառնում է ավելի դժվար ու տխուր։ Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդկային որոշակի խմբեր գրավելով պետական ապարատը, այն դարձնում են գործիք և օգտագործում են իրենց գաղափարական կամ նյութական շահերը իրագործելու համար, այդպիսի դեպքերում զավթած պետությունները մեծ վնաս են հասցնում, ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ ողջ մարդկությանը։ Օրինակ անցյալ դարում ֆաշիստները ձեռք բերելով գերմանական պետության ապարատը այն դարձրին գործիք իրենց շահերը ապահովելու համար,և մեծ վնաս հասցրեցին ամբողջ մարդկությանը, այդ դեպքը ամրագրված է Նյուրենբերգյան դատարանում։Այսինքն ճիշտ օգտագործելիս պետականությունը օգուտ է բերում, իսկ սխալ օգտագործելիս վնաս ենք ստանում։Ինչպես բոլոր գործիքները, ասենք մուրճի սխալ հարվածի հետևանքով կարելի է ձեռք կորցնել, իսկ ճիշտ հարվածով կարելի է տուն կառուցել։ Այստեղ գլխավորը մարդկային գործոնն է։

Հայերը լինելով հինավուրց ազգ շատ անգամ են կառուցել տարբեր տեսակի և կարգի պետություններ,այդ հարցում մեծ փորձ ունեն։ Ցավոք սրտի շատ հաճախ էլ կորցրել են։ Եվ վերջին մոտ 800 տարվա ընթացքում մենք չենք ունեցել պետակա նություն։ Դա ցավալի է,բայց փաստ է։ Այդ ընթացքում հայերը շատ են չարչարվել և տանջվել ունեցել են խնդիրներ և շատ պրոբլեմներ,բայց գոյատևել են։ Հայկական, արիական ոգին երբեք չի մարել։20-րդ դարի սկզբոմ հայերը ապրեցին հերթական մեծ ողբերգությունը։ Իրենց դեմ իրագործվեց կազմակերպված ու լավ պլանավորված ցեղասպանություն։ Այդ իրողությունը մարդկության պատմության մեջ ամրագրված է որպես «1915թ հայկական գենոցիդ օսմանյան թուրքիայում»։ Բայց կրելով այդ մեծ ողբերգությունը հայ-արիական ոգին չմարեց, հայերը կարողացան հավաքվել ու միավորվել։ Եվ 1918թ մայիսի 28-ին Սարդարաբադում ջախջախեցին օսմանյան կայսրության կանոնավոր բանակին, ստեղծեցին հայկական պետականություն։ Այս դեպքը անհավանական ու անսպասելի էր միջազգային հանրության համար։ Անմիջապես թուրքական գազանին օգնության հասավ մի ուրիշ գիշատիչ- սովետական ռուսաստանը։Եվ դեռ բարուրում այդ երկու հրեշները, համատեղ ջանքերով ուղղակի հոշոտեցին նորածին, ու անփորձ մանուկին։ Իսկ հայկական պետության տարածքները բաժանեցին իրար մեջ։Այս գործողությունը համարվում է հանցագործություն, ինչպես այսօրվա, այնպես էլ այն ժամանակվա միջազգային օրեքներով։ Սակայն տարօրինակ է, որ մինչև օրս ոչ մի միջագային ատյան այդ հարցը չի քննարկել։ Դրա հետևանքով ողջ մնացած հայերի մի մասը սփռվեց ամողջ աշխարհով մեկ,իսկ ռուսաստանին բաժին հասած տարածքի վրա հայերը ողջ մնացին և տարածքը կցվեց ռոսաստանին, հետագայում դարձավ նորաստեղծ կայսրության-«սովետական միության» մի մասնիկը։ Հայերը նորից մնացին առանց սեփական անկախ պետականւթյան։ Բայց հայերը սովետական միության կազմում ունեին շատ կախյալ,սակայն նորմալ պետականության պատկեր, «Հայկական սովետական սոցիալիստական հանրապետություն։» Սովետական միության հիմնադիր առաջնորդները տեսնելով և զգալով հայ ազգի մեջ արիական ոգու հզոր ուժը և վախենալով այդ ուժից,նրան հսկելու և զսպելու նպատակով ստեղծեցին մի նոր պետական ապարատ «ադրբեջան։» Ադրբեջանական պետության մեջ ապրում են հայերին քաջ ծանոթ, հարևան և բարեկամ ազգեր։Տոտալ քարոզների շնորհիվ տարածաշրջանում ստեղծվել է թշնամկան մթնոլորտ, որը երբեմն հասնում է կրիտիկական վիճակների։ Չնայած ոչ բարենպաստ պայմաններին հայ ազգը այդ ժամանակաշրջանում գոյատևեց և ունեցավ մեծ առաջընթաց։ Եվ, երբ սկսվեց սովետական Միության փլուզումը հայերի մոտ կուտակվել էր ստեղծագործելու և կառուցելու շատ հզոր էներգիա։ Հայերը շատ ոգևորված էին,որ ստեղծվել են պայմաններ, որտեղ հնարավոր է ազատ ստեղծագործել ու կառուցել սեփական,անկախ պետություն։ Քանի որ սպասվելիք սովետական միության փլուզումին հաջորդում էր նրա մասնիկներից նոր պետությունների կառուցումը։Հայերը մեծ ուրխությամբ պատրաստվեցին իրագործել իրենց դարավոր երազանքը։ Սակայն, ինչպես ասում են թշնամին չի քնում։ Նրանք օգտագործեցին նոր հնարքներ-տրյուկներ։ Հրահրեցին ազգամիջյան կռիվներ,ինչպես ադրբեջանում, այնպես էլ հայաստանում։ Եվ այդ ծխածածկույտի տակ, նորաստեղծ պետություններում լիդեր-ղեկավար նշանակեցին իրենց ագենտերին։Գորբաչյովի հրահանգը․«փոխեք լիդերներին»։Այդ լիդեր ղեկավարի առջև խնդիր էր դրված ամեն կերպ շեղել մարդկանց ուշադրությունը, ստեղծել վախի ու կաշկանդվածության մթնոլորտ և աշխատել թուլացնել ազգային ոգու կրակը։ Բայց հայ-արիական ոգին չեր մարում, այլ ընդհակառակը մեծ զարթոնք էր ապրում։ Իրագործեցին մի նոր հնարք—հրահրեցին այսպես կոչված ղարաբաղյան պատերազմ։ Եվ այդ ֆոնի վրա սկսեցին ֆիզիկապես սպանել հայկական ոգին կրող ակտիվիստներին։ Ինչպես ճակատից այնպես էլ թիքունքից։ <Հերոսները պետք է պատերազմում զոհվեն, նրանք խաղաղության մեջ պրոբլեմներ են առաջացնում։> Իսկ պատերազմը ոչ մի տրամաբանական ավարտ չունեցավ, այլ կնքվեց անհեթեթ հրադադար, անորոշ ժամանակով։ Այնուհետև սկսվեց պետականության կառուցումը։ Այդ «դրածո-լիդերներից» կազմվեց, այսպես կոչված «ազգային էլիտան»։ Այստեղ տեղին է այն դասական բնորշումը, որ մարդկային որևէ խումբ ձեռք բերելով պետական ապարատ, այն դարձնում է գործիք, իր նյութական, կամ քաղաքական շահերը ապահովելու համար։ Հայաստանի 3-րդ հանրապետությունը իր գործողություններով ճիշտ համապատասխանում է այդ բնորոշմանը։ Այսօրվա Հայատանի հանրապետության վիճակը այսպիսին է․․. Աղքատությունը հասել է մեծ չափերի Բնակչությունը շատ է նվազել, Տնտեսությունը քայքայված է։ Պետական պարտքերը շատացել են։ Բնական հանածոնները թալանված են։ Բնակչությունը հուսալքված է։ Թվում է, թե ստացվել է օրհասական վիճակ։ Եվ այս օրհասական պահին կարծես թե Հայի աստվածը օգնության հասավ հայերին։ Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ազգը զարթնեց։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի- զարթնելու զանգը տվեց նա, իր մեկ քայլով։ Զարթնելով հայ ազգը թոթափեց իրեն և սկսեց խրոխտ քայլել դեպի պայծառ ապագա։ Քայլերի դոփյունը այնքան հզոր էր, որ դրածո իշխանությունը սկսեց երերալ։ Եվ այդ կառավորության «նորանշանակ» վարչապետը շատ արագ հրաժարական տվեց։ Մի փոքր ինտրիգներից հետո երկրի ղեկավարը ընտրվեց ժողովրդի կողմից առաջադրված թեքնածուն-- Նիկոլ Փաշինյանը։ Ստացվել է մի իրավիճակ, որտեղ հայերը կարող են կառուցել անկախ,ազատ հայկական պետություն, անհավատալի է, բայց փաստ է։Կարծես,թե բախտը շուռ է եկել դեմքով դեպի հայերը և ժպտալով նվերներ է բաժանում։ Որախալի է,սակայն չի բացառվում,որ առաջիկայում կլինեն շատ ծուղակներ և ինտրիգներ։ Ես վստահ եմ,որ մենք կհաղթահարենք բոլոր արգելքներն ու խոչնդոտները։ Եվ կկառուցենք ազատ, արդար և հզոր ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈԻՆ։ Որը իր արժանի և արժանապատիվ տեղը կունենա միջազգային հանրության մեջ։ Ես անպայման գործնական մասնակցություն կունենամ նորաստեղծ պետության կառուցման ընթացքին։ Բայց այժմ ունեմ մի քանի առաջարկներ, որոնք կուզենայի, որ լինեին քննարկման առարկա։ Այսպես․ 1.Փոխել հին սահմանադրությունը և ընդունել նոր սահմանադրություն, որը կարտահայտի բոլոր հայերի նյութական և գաղափարական շահերը։ Միաժամանակ կհամապատասխանի միջազգային հանրության կողմից ընդունված բոլոր մարդասիրական և խաղաղասիրական նորմերին։ Կարտահայտի պետության տարածքում ապրող բոլոր ազգերի շահերը 2․Փոխել պետության անվանումը։ Հայաս տանի հանրապետության փոխարեն գրել <։ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈԻՆ>։Այս անունը ավելի ճիշտ կհամապատասխանի իրականությանը։ 3․Պետականության տեսակներից ընտրել Նախագահական տեսակը։ Որը լինի կուռ և կենտրոնաձիգ համակարգված պետություն։ Քանի որ լինելու է պետություն ամբողջ հայության համար, բնականաբար նրա ղեկավարմանը պետք է մասնակից լինեն բոլոր հայերը,որպեսզի չպատկերացնել,որ կդառնա քաոս կամ խառնաշփոթություն ասեմ ավելի պարզ։ Կազմակերպել ազգային խորհրդի ընտրություններ։ Այն անցկացնել շատ ազատ, թափանցիկ և բացարձակ արդար պայմաններում։ Նույն ձևով անցկացնել նախագահական ընտրություններ։ Որից հետո որոշում ընդունել ունենալ այսպես կոչված պառլամենտի վերին պալատ։ Որը կազմված լինի աշխարհի բոլոր հայերի ներկայացուցիչներից։ Այն երկրներում, որտեղ հայերը շատ են ընտրել մի քանի հատ ներկայացուցիչ- պատգամավորներ, իսկ որտեղ շատ չեն գոնե մեկ պատգամավոր։ Նույն ձևով երկրի բոլոր մարզերից գոնե մեկ ական պատգամավոր։ Եվ նրանցից կազմել պառլամենտի վերին պալատը։ Կարելի է այն կոչել «Հայ ազգի ավագանու գերագույն խորհուրդ։» Ազգային ժողովը թող զբաղվի երկրի ներսում առաջացած բոլոր ընթացիկ և օրենսդիր խնդիրներով, ինչպես շատ պառլամենտներում է։ Նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, այն կարելի է կատարելագործել։ Իսկ վերին պալատը հիմնականում պետք է զբաղվի հայ ազգի կարևորագույն, հանգուցային և բախտորոշ խնդիրներով։ «Հայ ազգի ավագանու գերագույն խորհրդի» բոլոր որոշումները պետք է անխտիր և պարտադիր ի կատար ածվեն ամբողջ հայության և հայկական կազմակերպությունների կողմից,այդ թվում ընդհուպ մինչև երկրի նախագահի կողմից։ Եվ սա պետք է ամրագրվի հայկական պետության սահմանադրության մեջ։ Գաղտնիք չէ, որ հայ ազգը աշխարհի միակ ազգն է, որը սփռված է աշխարհով մեկ։ Սփյուռքւմ են ապրում հայերի մոտավրապես 80%-ը։ 2-րդ տեղում են հրեաները, նրանց մոտ դա կազմում է 70%։ Հրեաները հարցերը լուծում են յուրօրինակ ձևով։ Մեզ նրանց ընդօրինակելու իմաստ չկա։ Ունենալով պառլամենտական այդպիսի վերին պալատ մենք կարող ենք արտահայտել և պաշտպանել բոլոր հայերի շահերը։ Կամ ունենալով այդպիսի պետական ապարատ մենք ի վիճակի կլինեինք լուծել անհնարին թվացող շատ խնդիրներ։ Օրինակներ։ Եթե անցյալ դարի 20-ական թվերին մենք այպիսի պետական ապարատ, ունենայինք կառավարությունում, այդքան տարաձայնություններ չէին լինի։ Չէին խաղա «բոլշևիկ-դաշնակ»։ Կամ միացյալ ուժերով ջարդ կտային երկու հսկա բանակ ներին, կամ ծայրահեղ դեպքում բանակցելու միջոցով կմտնեինք սովետա կան միության կազմի մեջ 60000 քառ. մետրով։ Առանձին հանճարներ շատ ունեինք, բայց չունեինք հավաքական իմաստություն։ Կամ ասենք սովետական միոթյան փլուզումից հետո թույլ չէինք տա իշխանության ղեկը զբաղեցնել պեռճախոս դրածո լիդերին։ Որը հետագայում ղեկը պաս տվեց ագահ դրածոների։ Որոնք համատեղ ջանքերով երկիրը հասցրին օրհասական վիճակի։ Չէին լինի ոչ հոկտեմբերի 27, կամ ոչ էլ մարտի 1։ Այսինքն մեզ նման տիպի «վերին պալատ անհրաժեշտ է։ 4. Գաղտնիք չէ, որ շատ է աղավաղված ու խեղաթյուրված հայոց պատմությունը։ Չեմ ուզում խորանալ պատճառների ու այլ հարցերի մեջ, բայց ասեմ,որ առանց լավ անցյալի չկա լավ ապագա։ Փտած հիմքի վրա չի կարելի կարգին շենք կառուցել։ Այդ իսկ պաճառով առաջարկում եմ ստեղծել,կամ կազմել գիտնականների խումբ, որը ի վիճակի կլինի ուսւմնասիրել և գրել ճշմարիտ և իրական հայոց պատմու թյունը։ Ես համոզված եմ, որ ներկա սերունդը կկարողանա ստեղծել արդար, հզոր և երջանիկ Հայաստան։ Շուտով կգա իսկա կան հայկական գարունը, ինչպես ասված է հայկական առասպելում։«Առասպելները, դրանք իրական դեպքեր են, որոնք պատմվում են այլաբանորեն ձևավորված և գունավորվծ տեսքով։» Ըստ այդ առասպելի չարքերի աստվածը առևանգում է հայերի սիրո և ուրախության աստվածուհուն-Աստղիկին։ Այդ պատճառով հայերի մոտ ստեղծվում է շատ տխուր և օրհասական վիճակ։Նրանք չեն կարողանում տարբերել գույները, չեն տարբերում լավը վատից, ճիշտը սխալից։ Մարդիկ շատ են հուսահատված։ Ինչպես մեկ ամիս առաջ Հայաստանում էր։ Եվ ահա գալիս է Վահագնը, չարքերի աստվածը ընդունում է վիշապի տեսք և հարձակվում է Վահագնի վրա։ Քաջ Վահագնը սպանում է չար վիշապին և ազատում է Աստղիկին։ Աստղիկը գալով Հայաստան, իր հետ բերում է հազարան հավքին, Սեր, համերաշխություն և ուրախություն։ Հայերի համար բացվում է նոր գարուն- տիեզերական գարուն։ Իզուր չի,որ այժմյան հեղափոխությունը կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն։ Ըստ առասպելի տիեզերական գարնան գալը կրկնվում է 10000 տարին մեկ։ Հայերը այդ դեպքը դարձրել են տոն և նշում են ամեն տարի մարտի 21-ին։ Այդ տոնը կոչվում է հայկական զատիկ, և ամանոր։ Այս տարի ըստ հայկական օրացույցի հայերի 9902թ․ Ես կարծում եմ տաս հազարը կլորացրած թիվ է։ Այնպես, որ հայկական տիեզերային գարունը, կամ այս տարի է, կամ իրոք շուտով կգա։ Պարզապես մենք պետք է մեզ նախապատրաստենք դրան արժանավաել դիմավորելու համար։ Մաքրենք մեր գիտակցությունը բոլոր տեսակի վարակներից և կեղտից։ Որպեսզի տեղ բացվի արդարն ու բարին ընկալելու համար։

Շարունակելի։